IT Հասարակություն 

«Խելացի բիժուտերիա»՝ սմարթֆոնների համար

analitik.am

Ամերիկյան Cuff ընկերությունը ներկայացրել է բիժուտերիայի շարք, որը կարելի է միացնել սմարթֆոնին: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը: Շարքում ներառվել է 9 իր, այդ թվում՝ լանջազարդ, ապարանջաններ և բանալիների համար նախատեսված հարմարանք:

Յուրաքանչյուրն իր մեջ ներառում է փոքր էլեկտրոնային CuffLinc սարք: Այն Bluetooth-ի միջոցով տվյալներ է փոխանակում iPhone-ի ու iPad-ի հետ: Հետագայում CuffLinc-ը կաշխատի նաև Android օպերացիոն համակարգերով սարքերի հետ:

Բիժուտերիան կարելի է օգտագործել որպես մտերիմների հետ արտակարգ կապի միջոց: Արտակարգ դեպքերում հայտնված մարդը կարող է սեղմել CuffLinc-ի կոճակը և իր գտնվելու վայրի մասին հաղորդագրություն ուղարկել նախընտրած համարին:

Հասցեատերերը հաղորդագրությունը կստանան բջջայինով: 

«Խելացի բիժուտերիայի» վաճառքը ծրագրվում է սկսել 2014-ի վերջին, սակայն Cuff-ն արդեն սկսել է նախնական պատվերներ ընդունել: Աքսեսուարներն արժեն 35-125 դոլար:

Առաջիկայում սարքի հնարավորությունները կընդլայնվեն: Բիժուտերիան կհետևի օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությանը և հանդես կգա սմարթֆոնի կառավարման վահանակի դերով:

Նույն շարքից