IT Հասարակություն 

Apple-ը սեպտեմբերին կթողարկի iPhone 6-ը, որը կներկայանա 2 չափսի էկրաններով (տեսանյութ)

analitik.am

Apple-ը մտադիր է iPhone 6-ը թողարկել սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է Business Insider-ը` Nikkei Asian Review-ին հղումով:

Ինչպես նշում է աղբյուրը` iPhone-ի էկրանի մատակարարները մտադիր են արագացնել արտադրությունը`  սեպտեմբերին ներկայացնելու նորագույն սմարթֆոնները: Ինչպես հաղորդվում է` նոր iPhone-ը կներկայանա երկու չափսի էկրաններով` 4.7 և 5.5 դյույմ անկյունագծերով:

Apple-ի ներկայիս iPhone 5-ը և iPhone 5S-ը 4 դյույմ անկյունագծով էկրան ունեն: Ամերիկյան ընկերությունը միակ խոշոր հեռախոս արտադրող ընկերությունն է, որի հեռախոսներն այդքան փոքր էկրաններ ունեն: Samsung-ի և HTC-ի վերջին Android հեռախոսները 5 դյույմ անկյունածով էկրան ունեն:

Նույն շարքից