Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մենք ընդունում ենք մեր սխալը. Դավիթ Հարությունյանը կոչով է հանդես եկել

analitik.am

Իշխանության մոնոպոլիզացիան և ուժեղացող ընդդիմության դերակատարումը թերագնահատելը դարձան իշխող Հանրապետական կուսակցության սխալները: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ իրենք ընդունում են իրենց սխալը. «Երկրում ուժեղ ընդդիմություն ունենալը, նշանակում է ուժեղ պետություն ունենալ»:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը կոչ է արել չկրկնել նախկին սխալները. «Մենք չպետք է մեկ մոնոպոլիայից անցում կատարենք մեկ այլ մոնոպոլիայի»,-ասել է Հարությունյանը:

 

Նույն շարքից