ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ընդդիմության մտքի հետ, որ պետք է Հանրապետական կուսակցությանը հեռացնել քաղաքական գործընթացներից: Այս մասին Հովհաննիսյանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱԺ փոխխոսնակի կարծիքով, բանակցություններում յուրաքանչյուր կուսակցություն պետք է հավասար հնարավորություններ ունենա. «Մենք տեսել ենք, որ վերջնագիր է եղել կողմերից մեկի կողմից»,-ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կամ վարչապետ կդառնա ինքը, կամ ոչ մեկ չի դառնա վարչապետ՝ դրանով պայմանավորելով ճգնաժամից դուրս գալը կամ խորանալը: