«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը:
Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Նաիրի Պետրոսյանը, ով եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը: