Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումներ է արել

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք նշանակում է կատարել, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ նախագահի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։

Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ։

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝  Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Նույն շարքից