ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Քիչ առաջ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց նաև, որ Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են ընդլայնված հանդիպում կազմակերպել ՀՀԿ խմբակցության հետ:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ում ազատ քվեարկություն լինի, Փաշինյանն ասաց, որ այս պահին ասածից բացի այլ բան չի կարող ասել:
Փաշինյանը խոսեց նաև Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցության մասին՝ նշելով, որ ողջունում է այդ որոշումը: