Հայաստան Քաղաքական գլխավոր 

Եթե Նիկոլ Փաշինյանը լինի երեք ուժերի թեկնածուն, ՀՀԿ-ն կաջակցի նրան. ՀՀԿ խմբակցության ղեկավար

«Ես Նիկոլ Փաշինյանի ասել եմ՝ եթե ԱԺ երեք խմբակցություններն ունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուի համարում»,-այսօր՝ ապրիլի 29-ին, խորհրդարանում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության խոսնակ Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանն ասաց, որ քվորում կապահովեն. «Մենք նաև կոչ ենք արել չխանգարել ժողովորդի հանգիստը, դադարեցվեն ճանապարհներ փակելը, ցույցերը, որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի 1-ի ընտրություններին»:

ՀՀԿ-ի որոշումն ամենայն հավանականությամբ կլինի վաղը, այն լինելու է միասնական:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ ու Ծառուկյան խմբակցություններն իրենց աջակցությունն էին հայտնել ԵԼՔ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Նույն շարքից