Բիզնես Հասարակություն 

Տոնավաճառը գեղեցիկ է, բայց գները բարձր են

analitik.am

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում Հյուսիսային պողոտայում կազմակերպվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որն այս տարի գործում է դեկտեմբերի 14-ից: 

Մեզ հետ զրույցում երևանցիներն ասացին, որ շատ լավ նախաձեռնություն է, քաղաքում տոնական տրամադրություն է ստեղծում, սակայն նրանցից մի քանիսը նշեցին, որ գները շատ բարձր են. «Տոնավաճառը գեղեցիկ է, բայց գները բարձր են: Ես ունեմ ապրանք, որ նոր եմ գնել, այստեղ մի քանի անգամ թանկ է»:

Գների բարձր լինելուց բողոքեցին հիմնականում ավելի տարեց քաղաքացիները, իսկ երիտասարդների վստահեցմամբ՝ տոնավաճառում նորմալ գներ են, կարելի է գնումներ անել: Մեզ հետ զրույցում վաճառակետի աշխատակիցներից մեկն ասաց, որ գնորդները հիմնականում նախընտրում են փոքր հուշանվերներ, բացի այդ՝ գործում է նաև 20 տոկոս զեղչ: 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ ու«Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:

Նույն շարքից