Հայաստան Քաղաքական Բարի օր 

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան Նիկոլին. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու փոխանցեն Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին НТВ հեռուստաընկերության՝ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին ռեպորտաժում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Թավշյա հեղափոխությանը»:

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվե՛ք ինձ իշխանությունը՝ հիմա՛, անհապա՛ղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Այն  կոնկրետ մարդիկ են,Ազգային ժողովը, պատգամավորական կորպուսը, նրանք ունեն ինքնասիրություն, և նրանց հարկադրել, շանտաժի ենթարկել մարդկանց մեծ զանգվածով՝ դեմ գնալու իրենց խղճին, հայացքներին, քաղաքականության շուրջ պատկերացումներին, ապա կարծում եմ՝ սա մի ուրիշ ծայրահեղություն է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նույն շարքից