Հասարակություն Պատահարներ 

Ջրաշենում ավտոմեքենան ընկել է գյուղի ջրանցքը

analitik.am

Ապրիլի 29-ին, ժամը 20:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գյուղի ջրանցքը: Վարորդն ինքնուրույն դուրս է եկել, ջրի հոսքը ավտոմեքենան տանում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից