«Երբ դու ընդդիմություն ես, հնավարություն չունես այս կամ այն կառույցի խնդիրները քննարկել համապատասխամ երկրներ հետ, իսկ երբ իշխանություն ես հնարավորություն ունես բոլոր խնդիրնեը քննարկել գործընկեր երկրների հետ և լուծել այդ խնդիրները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությանը և համոզմունք հայտնելով, որ քննարկումների արդյունքում առկա խնդիրները կլուծվեն:
Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, սակայն դա չի նշանակում, որ այդ կառույցում խնդիրներ չկան: Ընդդիմության առաջնորդի խոսքերով, սա Հայաստանի պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշումն է, ոչ թե ԵԼՔ դաշինքի:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իր վերչապետ ընտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամբողջական օրինականություն կհաստատվի, բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների հիման վրա:
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Փաշինյանը կոնկրետ բան չասեց, բայց նշեց, թե բացառում է, որ կադրային խնդիրներ ունենան:
Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ ԵՊՀ-ն պատրաստ է հանձնել իր դիպլոմը, որն այդպես էլ չի հանձնվել այն բանից հետո, երբ ինքը հեռացվել է համալսարանից: Պատգամավորը հայտնեց՝ եթե մտադրություն ունենար այդ դիպլոմը վերցնելու, 23 տարվա ընթացքում արած կլիներ դա:
Ընդդիմության առաջնորդն անդրադարձավ մարտի 1-ի խնդրին ևս՝ նշելով, որ մարտի 1-ը պետք է ամբողջական բացահայտվի, հիմա չի կարող այլ հայտարարություններ անել, բայց իր տեսակետն անփոփոխ է, պետք է նորմալ նախաքննություն ընթանա:
Փաշինյանը չցանկացավ խոսել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ ուղղակի վերցնեն ու հանձնեն ընդդիմադիր պատգամավորին:
Հավելենք, որ այսօր ԵԼՔ-ը որոշել է Փաշինյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում: ԱԺ-ում արդեն մեկնարկել են պատգամավորի հանդիպումները խմբակցությունների հետ: