Այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խոսեց թերևս ամենակարևոր հարցի՝ Արցախի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ լիարժեք սատարում է Արցախի Հանրապետությանը և ԱՀ-ի իշխանություններին, իսկ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը կլինի օպերատիվ իրավիճակին ծանոթանալը:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք Պաշտպանության նախարարի փոփոխություն, պատգամավորը չպատասխանեց՝ նշելով, որ այդ մասին կխոսի, երբ լիազորություններ ունենա:
Իր դիրքորոշման մասով, Փաշինյանն ասաց, թե բազմիցս է խոսել այս մասին, այն չի փոխվել: Պատգամավորի խոսքերով, Ադրբեջանի ոչ կառուցողական է և ագրեսիվ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, երբ Ադրբեջանից հնչում են Երևանը գրավելու մասին հայտարարություներ, հայկական կողմը պետք է հետևողականորերն ուժեղացնի բանակը, բանակի մարտունակությունն ու ոգին, հանրության ընդհանուր տրամադրվածությունը, ինչով կստիպի Ադրբեջանին գալ կառուցողական դաշտ: Իսկ բանակցությունները շարունակելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Բաքվին ստիպի վերջ տալ ագրեսիվ հռետորաբանությանը և վերադառնալ կառուցողական դաշտ: