ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամաբ մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից.
Կարինե Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Անահիտ Մնացականյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։
Հովակիմ Հովակիմյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։
Նարե Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։