«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու իմ թեկնածությանը, բոլոր հարցերում ունենք ըմբռնում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:
«Մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը շատ կարևոր է Հայաստանի համար, որ իսկապես ճեղքում ունենանք և Հայաստանը դնենք կայուն ու արագ զարգացման ռելսերի վրա»,-ասաց նա՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անպայման գնալու են: