Հասարակություն 

Ողբերգական դեպք Դսեղում

Լոռու մարզում ապրիլի 29-ին ժամը 19։00-ի սահմաններում Դսեղ գյուղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ գյուղի բնակիչը իրենց տան սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի՝ 46-ամյա Արսեն Ղ.-ն։ Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ ներողություն է խնդրում հարազատներից:

 Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Արսեն Ղ.-ին տանը կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականուհին։

Նույն շարքից