ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանն այն մասին, թե ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ Փաշինյանն ինչ մոտեցումներ ունի և որքան ժամանակ կպահանջվի, որ նա հարցին ծանոթանա, ինչպես նաև, թե ինչ մոտեցումներ ունի այս հարցի հետ կապված:
Փաշինյանը պատասխանեց, որ Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է, ակնհայտ է, որ հարցի քննարկումը և բանակցությունները պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանության շրջանակներում: Փաշինյանը նշեց, որ հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամանակում. «Հայաստանում կան ինստիտուտներ, որ պետք է օգնեն, որ հնարավորինս կարճ ժամանակում տիրապետեմ հարցին : Այն ինչ կատարվեց այս օրերին, պետք է, որ ամրապնդի Հայաստանի դիրքերը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում»: