Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ձեր մոտեցումները չեն տարբերվում ՀՀԿ-ի մոտեցումներից. Հ. Նաղդալյանը՝ Ն. Փաշինյանին

Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, որ բավականին փոխվել են Նիկոլ   Փաշինյան ընդդիմադիր գործչի սկզբունքները և կարծիքները:

«Երեկվանից Ձեր նոր կարգավիճով, ցույց տվեցին, որ ոչ մի հարցում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, կադրային քաղաքականություն և այլն  առանձնապես Ձեր մոտեցումների մեջ տարբերություն չկա իշխանության վարած քաղաքականությունից»,- արձանագրեց Նաղդալյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին.

«Ադրբեջանական մամուլը վերջին օրերին իր մի շարք պետական, քաղաքական գործիչների շուրթերով իր գոհունակությունն է հայտնում Հայաստանում կատարվող իրադարձությունների շուրջ՝ ասելով, որ ռազմա-քաղաքական էլիտան հեռանում է, ձևավորվում է ժողովրդավարական էլիտան, որոնց հետ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունները զարգացնել: Դուք վտանգներ չե՞ք տեսնում այս մասով»:

Փաշինյանն ասաց, որ իրենք չեն խոսել  Ղարաբաղյան հարցի մասին, ԵԱՏՄ-ի հարցի մասին, արտաքին քաղաքական հարցի մասին. «Զարմանալի բան չկա, որ մենք խոսում ենք ինչ-որ պրոցեսների շարունակականության մասին: Եթե Ադրբեջանում ուրախացել են, նրանք իրավիճակը սխալ են գնահատում»:

 

Նույն շարքից