Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում սկսվել է Telegram հաղորդագրային հավելվածի արգելափակման դեմ ուղղված բողոքի ակցիան, հայտնում է meduza.io:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10.000 մարդ: Ի դեպ, ակցիային մասնակցում է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Ավելի վաղ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Telegram մեսենջերի արգելափակման վերաբերյալ դատարանի որոշման մասին: