Հայաստան Քաղաքական 

Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում. Էդուարդ Շարմազանով

Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում. Նիկոլ Փաշինյանի հետ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ամբողջ թիմով կքննարկենք, ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ իր կարծիքն արդեն իսկ արտահայտեց՝ ասելով, որ Փաշինյանն իրեն չհամոզեց:

Հարցին, թե որոշումը միաձա՞յն կլինի, Շարմազանովը պատասխանեց. «Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Նույն շարքից