ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ամփոփելով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ հարցուպատասխանի ժամանակ արված այն հայտարարությանը, որ պատրաստ է ցանկացած, ընդհուպ քրեական պատասխանատվության՝ թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք ասացիք, որ պատրաստ եք ընդհուպ քրեական պատասխանատվության: Մի´ արեք քայլեր, որոնք կարժանանան քրեական պատասխանատվության»:
Վահրամ Բաղդասարյանի այս կոչին Նիկոլ Փաշինյանն պատասխանեց. «Ես նկատի ունեի, որ ցավոք սրտի, Հայաստանում հաճախ քաղաքական գործունեությունը բերում է քրեական հետապնդման»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար հերթագրվել էր 11 պատգամավոր, բայց նրանք չհասցրեցին իրենց հարցերն ուղղել ՀՀ վարչապետի թեկնածուին: