Հայաստան Քաղաքական 

Կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց և իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները. Լենա Նազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ՖԲ էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Համաժողովրդական շարժումն ունեցել է հազարավոր կազմակերպիչներ ու տասնյակ հազարավոր մասնակիցներ: Նոր Հայաստանի կերտումը նույնպես պետք է լինի հազարավոր մարդկանց մտքի ու ձեռքերի աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանն ու  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունն ունեն կամք ու եռանդ հետևողականորեն իրականացնելու մեծ և կարևոր փոփոխություններ Հայաստանում և, անչափ ուրախ ենք, որ այս գործում իրենց մասնակցությունն են ուզում ունենալ նաև Հայաստանում և Սփյուռքում տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետներ, մտածող ու երազող քաղաքացիներ:

Մեզ համար իրապես կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, գիտելիքը, փորձը և երազանքը և, մեր պարտավորությունն է ստեղծել հարթակ, որպեսզի յուրաքանչյուրը իր փոփոխությունների առաջարկը պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն ունենա:

Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորում/ներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց և իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները:

Ֆորումի մասին մանրամասն տեղեկություններ կհաղորդենք կազմակերչպական հարցերը լուծելուց հետո: Շատ շուտով:

Պատրաստվեք

 

Նույն շարքից