Հասարակություն 

Արամ Ա-ն՝ Հայաստանի քաղաքական իրավիճակը սահմանադրական ճանապարհով լուծելու մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու Սփյուռքը միասնականության ուղիով:

Նույն շարքից