Հայաստան Քաղաքական Բարի օր 

Երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին  «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որում ասաց.

«Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հիմա Հայաստանն այլևս մոռացված և հեռավոր անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում, հիացնում, սովորեցնում են և որոնք մտածելու տեղ են տալիս աշխարհին: Ահա սա է մեր պատկերացրած Հայաստանը, հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին, ուժը, որը գտել է ստեղծարար էությունը և այլևս երբեք չի կորցնելու: Բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ, որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, հոտառությունը կորցնել և փորձի «տեղը չբերել» սեփական ժողովրդին»,-ասաց նա:

Նույն շարքից