Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հրաժարվել է դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը: Այս մասին գործարարը հայտնել է Statnews-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Միլիարդատերը մասնավորապես նշել է, որ Թրամփն իրեն առաջարկել է դառնալ գիտության հարցերով իր խորհրդական, սակայն ինքը չի ընդունել առաջարկը՝ նշելով, որ դա լավագույն տարբերակը չէ իր ժամանակն օգտագործելու համար:
Հավելենք, որ գիտության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը 2009-17 թվականներին եղել է Ջոն Հոլդրենը: Թրամփի նախագահ լինելուց հետո հաստիքն ազատ է: