Հայաստան Քաղաքական Բարի օր 

ԱԺ-ն սկսում է քննարկել վարչապետի ընտրության հարցը

Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 12:00-ին պատգամավորներն Ազգային ժողովի հատուկ նիստում կսկսի քննարկել վարչապետի ընտրության հարցը: Թեկնածուն մեկն է՝ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն արդեն հանդիպել է խորհրդարանական ուժերի հետ: ՀՅԴ և Ծառուկյան խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնել ԵԼՔ-ի թեկնածուին, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի խոչընդոտելու երեկ ուժերի թեկնածուին: Սակայն, ինչպես երևում է, իրողություն է փոխվել, քանի որ ավելի ուշ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Դրանից հետո էլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը:

Նույն շարքից