Հայաստան Քաղաքական 

Քաղաքացիները, անսալով Նիկոլ Փաշինյանի խոսքին, արդեն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում /ուղիղ/

Քաղաքացիներն արդեն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում՝ անսալով Նիկոլ Փաշինյանի կոչին և սպասելով վարչապետի ընտրության հարցում զարգացումներին:

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե տեղեկություններ ունի, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը և կոչ էր արել հարյուր հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում:

Փաշինյանն ասել է, որ պետք է այդ աջակցությամբ ձախողել Սերժ Սարգսյանի նոր պլանը, որի նպատակն է վերականգնել Հանրապետականի իշխանությունը: Փաշինյանի խոսքերով, ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է արձանագրվի դե յուրե:

https://www.youtube.com/watch?v=vVQGzYLXdkE

Նույն շարքից