Հասարակություն Պատահարներ 

Opel-ի և ԿամԱԶ-ի մասնակցությամբ վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. Կան տուժածներ

analitik.am

Մայիսի 1-ին, ժամը 01:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Opel և ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են ԿամԱԶ մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) ևOpel Astra G մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բախման հետևանքով Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. (ծնված 1955 թ.) և Մ. (ծնված 1990 թ.) Ա.-երն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ա.-ի և Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Astra G մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից