Հայաստան Քաղաքական գլխավոր 

Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի գիշերային հայտարարությանը

«Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան՝ իմը: Հանրապետականը ամբողջ կազմով պետք է գա աշխատանքի, պետք է ապահովի բնականոն աշխատանքը: Երեկ հերթագրված 25 պատգամավորներից հարց է տվել 13-ը, 12-ը դեռ հարց պետք է տան»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի գիշերային հայտարարությանը, թե Հանրապետականը մտադիր է տապալել վարչապետի ընտրությունը:
Բաղդասարյանը նշել է, որ հարց ու պատասխանից հետո խմբակցությունը կկայացնի իր որոշումը և մինչև օրվա վերջ բոլոր որոշումների մասին հայտնի կլինի:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմզանովի հայտարարությանը, որ կուսակցությունն իր որոշումը կայացնելու է այն բանից հետո, երբ Փաշինյանը կներկայացնի իր ծրագիրը, Բաղդասարյանն ասել է, որ ներկայացված ծրագրի գնահատականը իրենք կտան՝ կրկին հիշեցնելով, որ դեռ հարցեր պետք է ուղղվեն ԵԼՔ-ի թեկնածուին և որ խմբակցության ներսում տրամադրված են միասնակն դիրքորոշում ունենալուն, որոշումը լինելու է միասնական:

 

Նույն շարքից