Հայաստան Քաղաքական Բարի օր 

Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: 1in.am-Ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է տապալել նիստ, այն կայանալու է, քվորում լինելու է:
Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա Շարմազանովն ասաց, որ այսօր Փաշինյանին հնարավորություն կտրվի, կլինեն հարցեր և ամենավերջում խմբակցության ղեկավարը կհրապարակի ՀՀԿ-ի որոշումը:
Խոսելով իր տրամադրվածության մասին՝ Շարմազանովն ասաց, որ այսօր ընտրվելու է պատերազմի ժամանակ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարին, ոչ թե լավ հռետոր, պատգամավոր կամ անհանդուրժողականության կոչեր անող. «Այսօր մենք ընտրելու ենք Ալիևի, Պուտինի, Թրամփի հետ բանակցությունների նստող հիմնական բանակցող: Եթե մինչև երեկ ես գոնե 1-2 տոկոսով տեսնում էի նրան այդ պաշտոնում, ապա նրա պատասխանները համոզիչ չէին: Վարչապետի  հիմնական գործառույթն արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը: Հայաստանն ունի կարևոր մարտհրավերներ՝ Թուրքիայի հետ հարբերություններ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, ԵՄ: Ամեն դեպքում ես որևէ անձնակն խնդիր չունեմ: Բայց էլի ասում եմ՝ նրա փաստարկները համոզիչ չեն: Ես չեմ կարծում, որ պատգամավորն ընդդիմադիր ժամանակ պետք է ասի կեցցե ԵՄ-ն, այս ինչ է ԵԱՏՄ-ն, բայց երբ իշխանության հոտն առնի, ասի դե գիտեք ինչ կա ընդդիմության մեջ այլ է, իշխանության մեջ՝ այլ»,-ասել է Շարմազանովը՝ նշելով, որ անձամբ ինքը Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում, սակայն քննարկելու է այնպես, ինչպես կորոշի Հանրապետականը:

 

Նույն շարքից