Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նառա, դու սուս. Գագիկ Ծառուկյանը վարչապետ լինելու առաջարկներ է ստացել

«Տարբեր կուսակցություններից, տարբեր կառույցներից, տարբեր ոլորտներից, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից եղել են առաջարկներ: Ես հարգում եմ իմ ժողովրդին և իմ ժողովրդի որոշումըց»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք վարչապետ լինելու առաջարկ ստացել է, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, Ծառուկյան ասաց, որ իրենք միշտ պատրաստ են եղել, հիմա առավել ևս պատրաստ են. «Ուզում է, թող վաղը լինեն այդ ընտրությունները, մենք դրան պատրաստ ենք»:

ԲՀԿ ղեկավարն ասաց, որ որոշում կայացնելիս քննարկումներ են լինում և դրանց արդյունքում կայացվում է որոշում, իսկ այդ որոշմանը բոլորը պետք է ենթարկվեն:
Ծառուկյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի և Կարապետյանի հետ հանդիպումներին, ասաց, որ արդեն 1,5 տարի վերջիններիս հետ չի հանդիպել. «Ծառուկյանը հենց սկզբից հետևել է շարժմանը: Ես բոլորին թույլ եմ տվել իրենց կամքով որոշում կայացնել: Որևէ մեկին չեմ ստիպել գնալ կամ չգնալ: Իսկ երբ պատգամավորներին կալանավորելու մասին որոշում բերվեց, Ծառուկյանը քաղխորհդրի որոշում կայացրեց, որ պատգամավորներին պետք է ազատ արձակել, որ մենք ժողովրդական շարժման կողքն ենք, պետք է թույլ չտանք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել»:
Ծառուկյանը չմեկնաբանեց այն հարցը, արդյո՞ք հիմա իր արածը պատասխան է 2015 թվականիհայտնի դեպքերին՝ ասելով, որ չի ուզում խոսել այդ մասին:

Ծառուկյանը մի պահ ափերից դուրս եկավ՝ լրագրողներին մեղադրելով իր խոսքն ընդհատելու մեջ, իսկ երբ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց լսել իր առաջնորդին, ԲՀԿ ղեկավարն ասաց՝ «Նառա, դու սուս»:

 

 

Նույն շարքից