Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Նիստին ներկա է 102 պատգամավոր, քվորումն ապահովված է: ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն առաջարկեց նիստը շարունակել մինչև քննարկվող հարցի ավարտը: Բաբլոյանը նաև առաջարկեց երկու ընդմիջում անել՝ 14:00-14:30-ին և 16:30-17:00-ին: Առաջարկներն ընդունվեցին:
Դրանից հետո ԱԺ խոսնակը նաև նշեց, որ սա աննախադեպ ընտրություն է, քանի որ վարչապետի թեկնածու առաջադրել ոչ թե կայուն մեծամասնությունն, այլ՝ փոքրամասնությունը՝ հավելելով, որ ամենակարևորը երկրի կայունությունն ու անվտանգությունն է: