Սիրելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը Հունիսի 1-ին՝ ժամը 11.00-13.00-ը բոլոր մանուկներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու կավճանկարչությանը, իսկ ժամը 17.00-20.00-ը՝ տոնական համերգի:
Կենդանաբանական այգու մուտքն էլ երեխաների համար ողջ օրվա ընթացքում կլինի անվճար
Իսկ «Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-ից մինչև 13:00 25 ատրակցիոններ ու կարուսելներ կգործեն անվճար, տոնական համերգն էլ այստեղ կշարունակվի մինչև ուշ երեկո և կեզրափակվի հրավառությամբ:
Միջոցառումներ են նախատեսված նաև Մանկական երկաթուղու և Մանկական զբոսայգու տարածքում: Իսկ ժամը 20:00-ից 22:00Կարապի լճի մեծ էկրանին փոքրիկները հնարավորություն կունենան դիտել սիրված մուլտֆիլմեր:
Ուրախ ու անմոռաց օր պարգևենք մեր փոքրիկներին:
Երևանի քաղաքապետարան