Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների վրա. Նիկոլ Փաշինյան

«Երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ սկսել են ճնշումներ գործադրել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ սպառնալով չքվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ՀՀԿ-ն կրկին իշխանության գալու ծրագիր է մշակել՝ օգտագործելով, սպառնալիքներն ու հոգեբանական ճնշումներն ու կոմպրոմատները:

«Պարոնայք դուք չեք հասկանում ՀՀ-ում հաստատված վիճակը: Ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսել և անցանկալի հետևանքներ: Սթափվեք, քանի դեռ ուշ չէ: Ես դիմում եմ ՀՀ յուրաքանրչյուր քաղաքացուն՝ սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը ուզում են գողանալ, դուրս եկեք փողոց, լցրեք հրապարակներն ու փողոցները: Դիմում եմ նաև Սփյուռքին, ձեր հույսն ու հաղթանակն ուզում են գողանալ դուրս եկեք փողոց: Սա օրհասական պահ է: Մեր ժողովուրդը չի կարող տանուլ տալ իր հաղթանակը»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով նաև պատգամաորներին և ասելով, որ սա նաև վերջիններիս ազատման ժամն է:

 

Նույն շարքից