Հարավային և Հյուսիսային Կորեան ժամանակին սահմանների երկայնքով տեղադրել էին բարձրախոսներ, որոնց միջոցով քարոզչություն էին կատարում սահմանամերձ բնակավայրերի բնակչության շրջանում:
Անցյալ շաբաթ Հարավային Կորեան անջատել էր բարձրախոսները, իսկ այսօր արդեն երկու կողմերն էլ սկսել են դրանց ապամոնտաժումը:
France Press-ը հայտնում է, որ սա կարելի է համարել երկու երկրների լիդերների բանակցությունների առաջին շոշափելի արդյունքը: Առաջինը Հարավային Կորեան էր անջատել բարձրախոսները՝ որպես հարգանքի նշան Կիմ Չեն Ընի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին է փոխանցել կրիչ, որում կա երկու երկրների տնտեսական զարգացման մանրամասն ծրագիր, եթե երկու երկրները խաղաղության հուշագիր կնքեն: