Հայաստան Քաղաքական 

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ցանկացավ իմանալ, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի կարգավիճակում սուպերվարչապետական համակարգի մասին և ինչ քայլեր է ձեռնարկելու ուժային կառույցներին խորհրդարանական հաշվետվության դաշտ բերելու համար:

Փաշինյանը նշեց, որ օրենսդրության առումով սուպերվարչապետության համակարգն իրապես ստեղծված է, և ինքն իրեն հանձնառու է համարում այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում. «Երբ ես ասում եմ, որ պետք է փակենք կառավարության կողմից ինչ-որ բան պարտադրելու էջը, դա նշանակում է, որ պետք է ստեղծել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի ցանկության դեպքում հնարավոր չլինի դա անել»:

Փաշինյանը նշեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ. «Իհարկե սրա համար կան որոշակի օրենսդրական և սահմանադրական դժվարություններ, բայց դա հաղթահարելի է: Կարծում եմ, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, իսկ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորությունները»:

Այս մասով Փաշինյանը հատկապես խոսեց ՀՀ նախագահի լիազորությունների կրճատման մասին՝ նշելով, որ նախագահը դարձել է օֆիսային աշխատող:

 

Նույն շարքից