«Նախանձելի ընդդիմություն է»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում լրագողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՀՀԿ խմբակցության մասին և նշելով, որ ապրիլի 30-ին տեղի ունեցած հարցուպատասխանը դրա վառ ապացույցն է:
Մարուքյանի խոսքերով, վարչապետի ընտրության հարցում սպասվելիք քվեարկությունը շատ կարևոր է, իրավունք չկա հուսախաբ անելու մարդկանց, հարցը պետք է փակվի և դա պետք է տեղի ունենանա Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելով:
Հիշեցնենք, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է: