Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վերջին 15 տարում Հայաստանը տանուլ է տվել ռազմական բալանսն Ադրբեջանին. Փաշինյանը՝ Վարդապետյանին

analitik.am

Այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե  ինչպես է կանխատեսում մեր պետության ռազմական ծախսերի դինամիկան ՝ հաշվի առնելով այն, որ գրեթե բացառվում է փոխզիջումների տարբերակը՝ կապված ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետ:

Տաճատ Վարդապետյանի մյուս հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի շարժման  մասով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ոգևորությանը: ՀՀԿ-ական պատգամավորը, մասնավորապես ցանկացավ իմանալ. «Արդյո՞ք Սաակաշվիլին, ով ցանկանում է վերադառնալ Վրաստան, ակնկալում է Ձեզանից աջակցություն իր երկիր վերադառնալու հարցում»:

Սաակաշվիլիի մասով Փաշինյանն ասաց, որ անձամբ չի ճանաչում վերջինիս, երբեք ուղիղ կամ միջնորդավորված շփում չի ունեցել, անձամբ չի ճանաչում Նավալնիին, ուղիղ կամ միջնորդավորված շփում երբեք չի ունեցել:  «Աշխարհում մեծ արձագանք է գտել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Մենք կարող ենք հանդիպել ամենատարբեր ազգությունների, ամենատարբեր կողմնորոշումների հետ, որ հետաքրքրվում են: Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու հարցը բացառապես Վրաստանի ներքին գործն է: Ինչ վերաբերում է ռազմական ծախսերին, ապա դրանք պետք է լինեն ադեկվատ տարածաշրջանային իրավիճակին: Ես համարում եմ, որ Հայաստանն այսօր ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն և համոզված եմ, որ մենք կարողանանանք բյուջետային եկամուտներ ավելացնել և դրա հիման վրա ավելացնել նաև ռազմական ծախսերը: Վերջին 15 տարում Հայաստանը տանուլ է տվել ռազմական բալանսն Ադրբեջանին, և մենք պետք է շատ արագ վերականգնենք հավասարակշռությունը»:

Նույն շարքից