Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դուք, պարոն Փաշինյան, այդպես կվարվե՞ք. Ջեմմա Բաղդասարյան

analitik.am

Հասարակության շրջանում քննարկվում է հարցը՝ եթե մեկ ընտանիքի երկու երեխաները ծառայել են, ուրեմ երրորդը չպետք է ծառայի, ինչ կարծիք ունեք այդ մասով, Դուք կնախատեսե՞ք նման փոփոխություն: Այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը:

Տիկին Բաղդասարյանըի երկրորդ հարցը վերաբերում էր բանակում չծառայած պաշտոնյաներին. «Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր կողմնակիցների այն կոչերին, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել բանակում, անկախ հանգամանքներից, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները և գնան երկու տարի ծառայելու: Դուք, պարոն Փաշինյան, այդպես կվարվե՞ք»:

Բանակ գնալու մասով Փաշինյանն ասաց, որ իր որդու 18 տարին լրացել է մարտին և ամառային զորակոչի ժամանակ վերջինս մեկնելու է զինծառայության. «Ինչ վերաբերում է «անկախ հանգամանքներ» ասվածին, չի կարելի որևէ իրավիճակ գնահատել անկախ հանգամանքներից, այդ դեպքում մենք կունենանք անկապ գնահատականներ: Ինչ վերաբերում է ծառայությանը, ես իմ ողջ լրագրողական և քաղաքական գործունության ընթացքում ծառայել եմ և ծառայում եմ ՀՀ-ին, ԱՀ-ն և ինչպես ասացի, 2016 թվականին, երբ անհրաժեշտություն կար, մենք մեր կուսակցությունով կամավորական ջոկատ ենք կազմել և մինչև վերջին օրը մարտական ծառայություն ենք իրականացրել Արցախում: Ամեն դեպքում ես կիսում եմ տեսակետը, որ այսօր ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է, և հենց դրա շահերից է բխում, որ հենց այսօր ընտրվի վարչապետը, ով կզբաղվի օպերատիվ և հրատապ հարցերի լուծմամբ: Ես վստահեցնում եմ, որ այդ հարցերը կլուծվեն օպերատիվ և հրատապ»:

 

 

Նույն շարքից