Հայաստան Քաղաքականություն 

Ես 13 տարեկանից ցույցեր, երթեր, բողոքի ակցիաներ եմ կազմակերպել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Այսօր ընթացող զարգացումներում ակնհայտ մասնակցություն ունեն անչափահասները, ես դիմում եմ Ձեզ՝ որպես 4 երեեխայի հոր, ինչպե՞ս կվարվեք, էթե լինի այլ իրողություն, լինեն այլ կազմակերպիչներ, լինեն այլ թեմաներ, և Ձեր երեխաները ցանկություն ունենան մասնակցել այդ ցույցերին»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Փաշինյանն ասաց, որ ինքը 13 տարեկան է եղել, երբ սկսել է ղարաբաղյան շարժումը. ցԼինելով դպրոցական՝ այդ օրերին կազմակերպել եմ դասադուլներ, երթեր ցույցեր, բողոքի այլ գործողություններ: Իմ երեխաները քաղաքական իմ ողջ գործունեության ընթացքում մասնակցել են այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել, և ես դա համարում եմ շատ հզոր քաղաքացիական դպրոց: Անկեղծ եմ ասում, մեր շարժման ամենահզոր շերտերից մեկը աշակերտներն են: Այս պրոցեսը համարում եմ քաղաքացիական լրջագույն դպրոց աշակերետների ուսաանողներ համար, ողջունում եմ աշակերտեների ակտիվությունը և համոզված եմ, որ այն կշարունակվի մինչև այս պրոցեսի վերջնական հաղթանակը»:

«Ես հասկացա, որ Ձեր մղումներն անքան ուժեղ են, որ Դուք անգամ կարող եք անցնել երեխաների անվտանգության վրայով, անտեսել այն վատ հետևանքները, որոնք կարող են լինել դեռահասների համար: Դուք հանուն ինչ-որ բանի ամեն ինչի վրայով անցնելու թեզ հնչեցրեցիք»,-արձագանքեց Մուրադյանը:

«Իմ աչքի առաջով անցնում էին այն կադրեր, երբ տարրական դասարանների երեխաները դպրոցների տնօրենների, մարզպետների որոշմամբ, ստիպողաբար քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին: Ուզում եմ հասկանալ, որտե՞ղ էր Ձեր մտահոգությունն այն ժամանակ: Հավելեմ, որ մենք ոչ մի երեխայի ստիպողաբար որևէ տեղ չենք տարել»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նույն շարքից