Հայաստան Քաղաքական 

Փաշինյանն օրինակ կարող է ինքնաբացարկ ներկայացնել. Կարեն Բեքարյանը

«Մենք խոսում ենք սիրո և համերաշխության հեղափոխության մասին, դրա էլէմենտը կա: Երբ ես նայում եմ այդ պայծառ երիտասարդների դեմքերին, տեսնում եմ նրանց ուրախությունը, որի մեջ կա էական օբյեկտիվության էլեմենտ: Կարծում եմ, որ այդ սիրո և համերաշխության նշանաբանը կարող է կիրառվել: Բայց արդյո՞ք մենք չենք տեսնում հարցի երկրորդ կողմը»,-խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Բեքարյանը մասնավորապես խոսեց սոցցանցերում գրառումների մասին՝ նշելով, որ սարսափելի վիճակ է տիրում, ատելություն ու թշնամանք կա. «Մենք զգո՞ւմ ենք, որ դա անում ենք, զգո՞ւմ ենք, որ բերել ենք հերթական ջրբաժան գիծն ենք ուզում գծել: Եթե հանրապետակա ես, ուրեմ ամենաչարն ես: Ժողովուրդ լավ էլի, ամեն ինչ այդքան պարզ է ու պարզունա՞կ: Ես դիմում եմ նույն երիտասադրությանը: Ժողովուրդ, այստեղի  ելույթներին ուշադիր եղեք: Ովքե՞ր են միացել այդ շարժմանը, ձեր ջինջ, լավագույն նպատակներով շարժմանը, ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքե՞ր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին: Մեկ ակնթարթում բոլորը մաքրվեցի՞ն, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք: Շուրջներդ նայեք: Մեր երեխեքը չե՞ք, այդ ցունամին ում վրա պետք է գա, թնամո՞ւ վրա: Սրա՞նք են սիրո զարթոնքի խոսքերը»:

«Երեխեք դուք ձեր բոլոր դժգոհությունները բերել հասցրել եք տեղ, այն տեղ հասել է: Այսուհետ որևէ իշխանություն չի կարող լինել անտարբեր՝ տեսնելով ձեր դրական էներգիան»,-ասաց Բեքարյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ասեց, թե հնարավոր է գնալ ճանապարհով, որ օրինակ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի, ոչ մի քվեարկություն տեղի չունենա, մեկ շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք. «Միգուցե պետք է այս մասին մտածել: Չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի և ավելի վատի միջև: Երեխեք ձեր պայքարը լրիվ ուրիշ վտանգի դաշտ է մտել, դա աթոռների պայքար չէ: Խնդրում եմ ԵԼՔ-ի գործընկերներին, մի դրեք այս ամեն ինչը մի կողմ, ով ինչ կոճակ էլ սեղմի, պատասխանատվություն է կրելու»:

Չնայած այն բանին, որ Բեքարյանը անուններ չտվեց, ԱԺ փոխխոսնակ, Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը վերջինիս խորհուրդ տվեց չափերի մեջ մնալ:

Նույն շարքից