Հայաստան Քաղաքական 

Ես չեմ քվեարկելու Փաշինյանի օգտին. Դաշնակցական պատգամավորը պատրաստ է վայր դնել մանդատը. ԱԺ-ում անհասկանալի բաներ են կատարվում

Խորհրդարանում շարունակվում են վարչապետի ընտրության հարցի քննարկումները: ԱԺ-ում դեպքերը սկսել են ֆանտաստիկ արագությամբ զարգանալ: Ելնելով ՀՀԿ-ականների ելույթներից, նրանք կողմ չեն քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Քիչ առաջ այդ մասին հայտարարեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստաձնել և քվեարկել պարոն Փաշինյանիի օգտին, հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով և համոզմունքով քվեարկելու իմ սահմանդրական իրավունքը: Անկեղծ ասած դա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել՝ կամ Նիկոլին, կամ Փաշինյանին: Հարգելի խորհրդարան, ես չեմ քվեարկելու: Բայց սա հարցի մի կողմն եմ, ես դաշնակցական եմ, իսկ խմբակցությունը կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս երկվությունից դուրս գալու մի ելք կա. կուսակցությունս եթե պահանջի պատրաստ եմ վայր դնել մանդատս: Բոլոր կողմերից պահանջում եմ բռնություն և բախում թույլ չտալ, արյուն չի լինելու: Եկեք միասին կազմակերպենք արտահերթ ընտրություններ, երկիրը դուրս բերենք փակուղուց: Աստված տա հնարավոր ողբերգության մասին իմ կանխատեսումներն իրականություն չդառնան»:

Նույն շարքից