Մեզ համար անակնկալ էր Աղվան Վարդանյանի որոշումը: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից:
Ավելի վաղ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ ինքը չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին և չի մասնակցելու քվեարկությանը:
Ռուստամյանն ասաց, որ Վարդանյանի քայլը դաշնակցության ավանդույթներին դեմ էր, և այդ պահվածքին համապատասխան գնահատական կտրվի:
ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: