Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դաշնակցությունը պահանջեց Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը

analitik.am

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:

Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Ավելի վաղ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել կուսակցության որոշմանը և հայտարարել, որ կողմ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Նույն շարքից