Հայաստան Քաղաքական 

Քաղաքացիները փակել են օդանավակայանի ճանապարհը. Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար վիճակում է

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ մեծ թվով քաղաքացիներ, լսելով Նիկոլ Փաշինյանի կոչը, վաղ առավտոից սկսել են շրջափակել Հայաստանի և մասնավորապես Երևանի փողոցները: Այս պահին մեծ թվով փողոցներ են փակվել: Փակ է նաև օդանավակայանի ճանապարհը: Ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել այն՝ չնայած ոստիկանների կոչերին:

Բացի ավտոճանապահները փակելը, Հայաստանում նաև սկսվել է դասադուլների և գործադուլների ալիք:

Հիշեցնենք, որ երեկ՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, վերջինս կոչ արեց կրկին փակել փողոցները, սկսել դասադուլներ, գործադուլներ:

Նույն շարքից