Սփյուռքի և Կրթության ու գիտության նախարարության շենքի մուտքը մեքենայով փակված է: Ներսում ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր ներսից փակել են շենքի դռները: Մեքենայով փակվել է նաև նախարարությունների շենքի մյուս մուտքը: Նշենք, որ մեքենայով փակված է Արդարադատության նախարարության շենքի մուտքը ևս: Ակցիայի մասնակիցները հիմնականում փաստաբաններ են: Այստեղ է Երևաի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա պահանջում է հեռացեն մեքենաները՝ հակառակ դեպքում զգուշացնելով, որ հատուկ տեխնիկայի միջոցով դա կարվի:
Հավալենք, որ բողոքի երթին միացել են օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ: Վերջիններս ամեն դեպքում որոշեցին իրենց ակցիան անել այնպես, որ օդանավակայանի աշխատանքները կաթվածահար չլինեն, քանի որ դրանից կտուժեն օտարերկրացիները:
