Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաները շարունակվում են: Բողոքի ակցիաներ, գործադուլներ, երթեր են տեղի ունեն Երևանում, Մասիսում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում:
Գյումրիում ցուցարարները քաղաքապետ Սամվել Բալասանյանից պահանջում են հեռանալ ՀՀԿ-ից: Նույն պահանջը կա նաև Վանաձորում: Վանաձորում նաև պահանջում են վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանից հեռանալ:
Բողոքի ակցիաներին Երևանում միացել են Մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները: Երևանում կան մեծ թվով փակ փողոցներ, երթևեկը կաթվածահար է:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի կոչով ժամը 14:00-ից Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը բացվելու է:
https://www.youtube.com/watch?v=AF-Y8Gtt8k0