Քաղաքական 

Հանրապետական պատգամավորը պատրաստ է լսել մարդկանց և հրաժարական տալ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստ է լսել ժողովրդի կոչին և հրաժարական տալ: Այս մասին հանրապետական պատգամավորն ասաց այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա կանի եթե մենակ ինքը լինի:

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է արդյո՞ք, որ հաջորդ շաբաթ վարչապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, ապա իշխող կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ որևէ բան չի բացառում քաղաքականության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, խորհրդարանը 56 դեմ ձայնով թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին ընտրվել ՀՀ վարչապետ: Մայիսի 8-ին ևս ընտրություն է լինելու, և եթե այդ օրն էլ վարչապետ չընտրվի, խորհրդարան կցրվի և կնշանակվեն նոր ընտրություններ:

Նույն շարքից