Գործող իշխանությունների դեմ սկսսված պայքարին միացել են նաև մշակույթի գործիչները, այդ թվում նաև երգիչ Արամոն: Արամոն հիշեցրեց ՀՀԿ-ակաների այն դատողությունները, թե Նիկոլ Փաշինյանի չի կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել՝ նշելով, թե ով էլ լինի վերչապետը, պատերազմի ժամանակ խորհրդակցելու է Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարի հետ, ինչից հետո որոշում է կայացվելու:
Արամոյի խոսքերով, կան ոմն պատգամավորներ, ովքեր 3-րդ դասարանի կրթություն ունեն, Ա-ն Բ-ից չեն տարբերում, ժողովրդամետ չեն, նրանք կարո՞ղ են լինել և որոշել ժողովրդի ճակատագիրը:
Երգիչը կոչ արեց Հանրապետականներին դուրս գալ, ձայն տալ Նիկոլ Փաշինյանին և հանգիստ ապրել. «Դուք մտածո՞ւմ եք, ո՞նց եք նայելու այս երեխաների աչքերին: ժամանակները փոխվել են: Կոչ եմ անում Հանրապետականներին, ովքեր ինձ հարգում են, որ ճիշտ որոշում կայացնեն»:
Լուսանկարում Արամոն խոնարհվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի առջև: