Գևորգ Կոստանյանը կուսակցական չէ և կուսակցության որոշումներին չի մասնակցում, դրա համար չի կարող ասել՝ արդյո՞ք հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններին Հանրապետականը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին, թե՝ ոչ:
Այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է լինել վարչապետի ընտրության հարցի հաջորդ քննարկման ժամանակ:
ՀՀԿ-ական պատգամավորին դուր չի գալիս այն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը դեմ քվեարկողներին դավաճան են անվանում և ամոթանք տալիս: Իշխող ուժի ներկայացուցիչը կարծում է, որ պետք է չէ մարդկանց պիտակավորել կարծիքների համար, դրա իրավունքը որևէ մեկը չունի: Կոստանյանի խոսքերով, որքան հանրահավաքի մասնակիցներն ունեն կարծիք արտահայտելու ու դիրքորոշման իրավունք, այնքան էլ հանրահավաքի մասնակից չհանդիսացող անձինք, այդ թվում նաև՝ պատգամավորներն ունեն այդ իրավունքը: